Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի հետ նոր պայմանավորվածության մասին
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր տելեգրամյան ալիքում հայտնել է, որ երկրի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովի և իր գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի հետ քննարկել է Ռուսաստանի հետ բանակցությունների թեման, մասնավորապես՝ Ստամբուլում ռուսական պատվիրակության հետ հանդիպումների արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը և նոր հանդիպման նախապատրաստումը։
Հիմնական հարցերի շարքում Զելենսկին առանձնացրել է ռազմագերիների փոխանակումը։
«Կա 1200 մարդու փոխանակման մասին համաձայնագիր, աշխատանքներ են տարվում ցուցակների վրա», - գրել է նա։
Բացի այդ, Ուկրաինայի առաջնորդը նշել է, որ կքննարկվեն Ուկրաինայի էներգետիկ ոլորտը և բոլոր կարևորագույն ենթակառուցվածքները ջեռուցման սեզոնին նախապատրաստելու, ուկրաինական հակաօդային պաշտպանության զարգացման և «ռուսական լոգիստիկայի վրա հեռահար հարվածների» հարցերը։


















































Ամենադիտված
Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի