Տարածաշրջանի երկրների անվտանգությունը սերտորեն փոխկապակցված է․ Իրանի նախագահ
Աշխարհ
Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը Պակիստանի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսում նշել է, որ բարիդրացիական քաղաքականության խթանումը և հարևաններին ուշադրություն դարձնելը Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության հիմքն են։ Նա ընդգծել է. «Մենք Պակիստանին դիտարկում ենք ոչ միայն որպես հարևան, այլև որպես եղբայր»։
Իրանի նախագահը հավելել է, որ երկու երկրների միջև լայն կոնսենսուս կա տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։ «Տարածաշրջանի երկրների անվտանգությունը սերտորեն փոխկապակցված է, և միայն խաղաղության ու կայունության պայմաններում է հնարավոր զարգացնել տնտեսական և առևտրային կապերը», - ընդգծել է նա։
Քննարկվել է նաև Գազայում շարունակվող «ցեղասպանության» և տարածաշրջանում անկայունացնող գործողությունների անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը։


















































Ամենադիտված
Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի