Ֆիցոն խոստանում է արգելափակել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը
Աշխարհ
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Բրյուսելին տեղեկացրել է, որ շարունակելու է խոչընդոտել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթի հաստատմանը, մինչև Բրյուսելից էներգետիկ հարցերի վերաբերյալ ավելի կոնկրետ երաշխիքներ չստանա։
«Խնդրում եմ ձեզ օգտագործել առաջիկա ժամերն ու օրերը՝ Սլովակիայի կառավարության հետ ԵՄ երկխոսությունը շարունակելու համար (...): Եվ մինչև հարցի լուծումը, Սլովակիան խնդրում է հետաձգել 18-րդ պատժամիջոցների փաթեթի վերաբերյալ քվեարկությունը», - ասել է Ֆիցոն Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին ուղղված նամակում: Նամակի տեքստը Սլովակիայի վարչապետը հրապարակել է X սոցիալական ցանցում:
Ֆիցոն նշել է, որ այս դեպքում նա ոչ միայն արտահայտում էր իր անձնական դիրքորոշումը։ Նրա խոսքով՝ սլովակյան քաղաքական կուսակցությունները նաև անբավարար են համարել Եվրահանձնաժողովի կողմից երկրին առաջարկվող երաշխիքները՝ կապված ԵՄ-ի կողմից 2028 թվականից հետո ռուսական գազից հրաժարվելու ծրագրի հետ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)