Միջազգային տիեզերական կայանի ուղեծիրը բարձրացել է գրեթե երկու կիլոմետրով
Աշխարհ
Միջազգային տիեզերակայանի (ՄՏԿ) ուղեծիրը բարձրացել է գրեթե երկու կիլոմետրով, չորեքշաբթի օրը հայտնել է «Ռոսկոսմոսը»։
«Հուլիսի 16-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 17:45-ին, Միջազգային տիեզերակայանը բարձրացվել է 1.93 կմ-ով», - ասվում է հաղորդագրության մեջ։
Այնտեղ նշվում է, որ Միջազգային տիեզերական կայանի ուղեծրի միջին բարձրությունը մեծացել է 1.93 կմ-ով և այժմ կազմում է 416.8 կմ։
Պետական կորպորացիայի տվյալներով՝ ուղղումը կատարվել է «Progress MS-30» բեռնանավի շարժիչների միջոցով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)