Իսրայելի բանակը ռմբակոծել է սիրիական Դարաա քաղաքը
Աշխարհ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայի հարավ-արևմուտքում գտնվող Դարաա քաղաքի վրա, չորեքշաբթի օրը հաղորդել են սիրիական լրատվամիջոցները։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության ուժերը (ԻՊՈւ) հարվածել էին Սիրիայի զինված ուժերի գլխավոր շտաբի շենքին և Դամասկոսի նախագահական պալատին: Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել էր, որ ԻՊՈւ-ն կշարունակի հարվածել սիրիական բանակին մինչև այն լքի հարավային Աս-Սուվեյդա նահանգը:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երեկ հիշեցրել է «Իսրայելի հանձնառությունը՝ պահպանելու Սիրիայի հարավ-արևմուտքում ապառազմականացված սահմանային գոտին և պաշտպանելու տեղի դրուզ բնակչությանը»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)