Նյու Յորքում մեկնարկել են Կիպրոսի հարցով բանակցությունները
Աշխարհ
Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի կենտրոնակայանում մեկնարկել է Կիպրոսի խնդրի լուծմանն ուղղված տարեսկզբից ի վեր երկրորդ ընդլայնված ձևաչափով հանդիպումը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Ինչպես և չորս ամիս առաջ Ժնևում, հանդիպումն անցկացվում է «հինգ գումարած մեկ» ձևաչափով, այսինքն՝ կղզու հունական և թուրքական համայնքների ղեկավարների, Կիպրոսի անվտանգության երաշխավոր երեք տերությունների՝ Մեծ Բրիտանիայի, Հունաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մասնակցությամբ։
Ֆորումը սկսվել է ընթրիքով, որը սկզբում նախատեսված էր մեկ ժամ տևողությամբ, սակայն, ի վերջո, տևել է երեք անգամ ավելի երկար։ Պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչու է հետաձգվել գագաթնաժողովի մասնակիցների առաջին համատեղ հանդիպումը, Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսը բացատրել է, որ «հետաքրքիր քննարկում էր ընթանում»։ Կիպրոսցի թուրքերի առաջնորդ Էրսին Թաթարը «Կիբրիզ» թուրքական թերթին տված հարցազրույցում ասել է, որ ընթրիքն անցել է «բարեկամական մթնոլորտում»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)