Պակիստանում հեղեղումների հետևանքով առնվազն 63 մարդ է զոհվել
Աշխարհ
Պակիստանի Փանջաբի նահանգում հուլիսի 16-ից սկսված հեղեղումների հետևանքով առնվազն 63 մարդ է զոհվել, վիրավորվել է 290-ը։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Աղետների ազգային վարչության տվյալներով՝ զոհերի մեծ մասը տուժել է շենքերի փլուզումից, մյուս մասը կա՛մ խեղդվել, կա՛մ էլեկտրահարվել է։
Մուսսոնային անձրևների պատճառով Փանջաբում փակվել են մի քանի արագընթաց ճանապարհներ և չեղարկվել կամ հետաձգվել են տասնյակ չվերթեր։
Մայրաքաղաք Իսլամաբադին մոտ գտնվող Ռավալպինդի քաղաքի իշխանությունները մարդկանց տանը պահելու նպատակով հուլիսի 17-ը հայտարարել են ոչ աշխատանքային օր, իսկ քաղաքով անցնող գետի ափին ապրողներին խնդրել են տարհանվել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)