Ռուս կանանց թույլատրվել է մասնակցել շախմատի աշխարհի թիմային առաջնությանը
Աշխարհ
Ռուսաստանի հավաքականին թույլատրվել է մասնակցել կանանց շախմատի աշխարհի թիմային առաջնությանը, հաղորդում է ՖԻԴԵ-ի մամուլի ծառայությունը։
Համապատասխան որոշումը կայացվել է ՖԻԴԵ-ի նիստում։
Հայտարարության մեջ ասվում է, որ ՖԻԴԵ-ն հետևել է մի շարք միջազգային սպորտային ֆեդերացիաների (Ջրային սպորտի համաշխարհային ֆեդերացիա, Սուսերամարտի միջազգային ֆեդերացիա, Մարմնամարզության միջազգային ֆեդերացիա) օրինակին։
Ռուս կանայք կմրցեն աշխարհի թիմային առաջնությունում ՖԻԴԵ-ի դրոշի ներքո՝ «պայմանով, որ ՄՕԿ-ից ստանան առարկության մասին նամակ»։
Մրցաշարը տեղի կունենա այս տարվա նոյեմբերին Իսպանիայում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)