Բրազիլիան և Հնդկաստանը անտեսում են Թրամփի սպառնալիքները․ GT
Աշխարհ
Բրազիլիան և Հնդկաստանը անտեսում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները՝ շարունակելով Ռուսաստանից նավթ գնել: Այս մասին հայտնել է չինական Global Times պարբերականը՝ վկայակոչելով փորձագետներին։
«Հաշվի առնելով, որ ռուսական նավթն ավելի էժան է, իսկ հնդիկ սպառողները օգուտ են ստանում նման ներմուծումից, Հնդկաստանը կշարունակի նավթ ներկրել Ռուսաստանից», - նշված է նյութում: Նշվում է, որ Թրամփի սպառնալիքները չեն ազդում նաև Բրազիլիայի վրա:
Ըստ չինացի պրոֆեսորի՝ Սպիտակ տան ղեկավարի կողմից սահմանված մաքսատուրքերն արդեն բացասաբար են ազդել շատ երկրների տնտեսությունների վրա, սակայն դրանց «դատապարտված սպասելու» փոխարեն ավելի լավ է հաստատուն դիրքորոշում որդեգրել Բրազիլիայի և Հնդկաստանի օրինակով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)