Ուկրաինայում հայտարարել են՝ Ռուսաստանը հորինում է Ուկրաինայում զորահավաքի հետ կապված միջադեպերը
Աշխարհ
Ուկրաինայի զինված ուժերը մեղադրել են Ռուսաստանին Ուկրաինայում հարկադիր զորահավաքի միջադեպեր «հորինելու» մեջ։ Այս մասին հայտնել է բրիտանական Financial Times թերթը։
«Ուկրաինացի զինվորականները նաև զգուշացնում են, որ Ռուսաստանը չափազանցնում է և նույնիսկ հորինում է նման միջադեպեր», - ասվում է թերթի հայտարարության մեջ։
Ինչպես գրում է FT-ն՝ հղում անելով ցամաքային զորքերի հրամանատարությանը, հունիսին գրանցված հարկադիր զորահավաքի 256 միջադեպերից միայն 36-ն է քննվում։
Ուկրաինայի զինված ուժերը մնացածը անվանել են «մանիպուլյացիաներ, կեղծիքներ կամ հոգեբանական գործողություններ», որոնք, ենթադրաբար, Ռուսաստանի կողմից են։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)