Իսրայելցի նախարարի աղոթքը սկանդալ է առաջացրել (տեսանյութ)
ՏեսանյութերԻսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը սկանդալ է առաջացրել՝ աղոթելով հրեաների համար արգելված Ալ-Աքսա մզկիթի համալիրում: Այս մասին գրել է Ynet պարբերականը։
Պարբերականի տվյալներով՝ Բեն Գվիրն այցելել է Երուսաղեմի Ալ Աքսա համալիր և աղոթել՝ խախտելով ստատուս քվոն: Ըստ նրա՝ հրեաներին թույլատրվում է գտնվել այդ վայրում, բայց կրոնական ծեսեր չկատարել։
Սկանդալի արդյունքում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում նշվում է ստատուս քվոյի անփոփոխության մասին: Հրապարակման համաձայն՝ իր այցի ընթացքում Ազգային անվտանգության նախարարը կոչ է արել Իսրայելին «գրավել» Գազայի հատվածը, իսկ պաղեստինցիներին լքել այդ շրջանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն