Գերմանացի գիտնականները վառելիքին փոխարինող նյութ են ստեղծել և պլանավորում են «մաքուր» հրթիռ կառուցել
Գիտություն և Մշակույթ
Գիսենի համալսարանի (Գերմանիա) պրոֆեսոր Պետեր Շրայների գլխավորած քիմիկոսների միջազգային խումբը առաջին անգամ ստացել է հեքսանիտրոգենի (N6) կայուն մոլեկուլ, որը բաղկացած է վեց ազոտի ատոմներից: Շրայները այս մասին խոսել է n-tv հեռուստաալիքին տված հարցազրույցում, իսկ ուսումնասիրությունը հրապարակվել է Nature ամսագրում։
Այս նյութը համարվում է մարդու կողմից ստեղծվածներից ամենաէներգիա պահանջող նյութը և պոտենցիալ կարող է դառնալ էկոլոգիապես մաքուր հրթիռային վառելիքի հիմք։
Մաքուր հեքսանիտրոգենը սինթեզվել է բարակ թաղանթի տեսքով՝ մինուս 196 աստիճան Ցելսիուս ջերմաստիճանում։
«Մեր նպատակն է ստեղծել ազոտով աշխատող հրթիռ, որը, ի տարբերություն Իլոն Մասկի մեթանային շարժիչների, կարտանետի միայն մաքուր օդ՝ առանց CO₂-ի», - բացատրել է պրոֆեսորը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան