Մոսկվայում 40 կուբացի դանակներով հարձակվել է ռուս փրկարարների վրա
Ռուսաստան
Մոսկվայի Դզերժինսկի լճի մոտ 40 կուբացի հարձակվել է փրկարարների վրա՝ օգտագործելով դանակներ և շշեր։ Ինչպես հայտնում է «Մոսկովսկի Կոմսոմոլեցը», միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 3-ի երեկոյան, երբ կուբացիները հանգստանում էին լճի ափին։
Միջադեպը սկսվել է այն պահից, երբ կուբացի մի կին վատ է զգացել, իսկ փրկարարները փորձել են օգնություն ցուցաբերել։ Սակայն նրա ընկերուհիները սկսեցին հարձակվել փրկարարների վրա՝ նետելով ապակյա շշեր։ Ապա, ըստ աղբյուրի, ծեծկռտուքի ընթացքում կուբացիները դանակներ են հանել։ Մի փրկարար վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց։
Դեպքի վայր ժամանած ոստիկանները կարողացել են կասեցնել անկարգությունները և ձերբակալել մի քանի կուբացու։ Հետաքննության ընթացքում պարզվել է, որ նրանք երկար տարիներ աշխատել են Լյուբերեցկու գյուղատնտեսական շուկայում, որտեղ օրեր առաջ սկսվել է ավելի քան 80 առևտրային տաղավարների քանդում, գրում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան