Ռուսաստանցիները բողոքել են. Լոպեսի համերգը վատ է կազմակերպված, նստարանները կեղտոտ էին, տարածքը՝ փոքր (տեսանյութ)
ՏեսանյութերՌուսաստանցիները բողոքում են, որ Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգը վատ է կազմակերպված եղել, երկրպագուները դժգոհ են հրմշտոցից, նման մասշտաբի միջոցառման համար մարզադաշտի փոքրությունից, կեղտոտ նստատեղերից և երգչուհուն երկար սպասելուց, գրում է Shot-ը :
Նրանց խոսքով՝ իրենք ստիպված են եղել երգչուհուն սպասել ավելի քան մեկ ժամ՝ 30 աստիճան շոգի պայմաններում, ոմանք սրտխառնոց են զգացել, իսկ մարզադաշտի կեղտոտ նստատեղերը ստիպված են եղել սրբել անձեռոցիկներով։ Ռուսաստանցի երկրպագուների խոսքով՝ իրավիճակը հատկապես բարդ էր բեմի մոտ։ Երկրպագուները գրեթե կռվել են աստղին մոտիկից տեսնելու հնարավորության համար։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)