Հստակվել է Թրամփի հատուկ բանագնաց Ուիթքոֆի այցի ամսաթիվը Ռուսաստան
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի այցը Ռուսաստան նախատեսված է օգոստոսի 6-ին։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ «Նպատակը՝ չորեքշաբթի օրն է», — հայտնել է գործակալության զրուցակիցներից մեկը։
Մյուս աղբյուրը ևս հաստատել է՝ Ուիթքոֆի ժամանումը սպասվում է օգոստոսի 6-ին։ Ավելի վաղ Թրամփն ինքը նշել էր, որ Ուիթքոֆը Ռուսաստան կարող է այցելել օգոստոսի 6-ին կամ 7-ին։
Հիշեցնենք, որ Ուիթքոֆի նախորդ այցը կայացել էր ապրիլի 25-ին, երբ նրան ընդունել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Կրեմլում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ