Լեհաստանում կոչ են անում Արևմուտքին կանխել Հնդկաստանի անցումը ռուսական Су-57-ին
Համաշխարհային Մամուլ
Լեհական Defence24 պորտալը հրապարակել է կոչ, որով Արևմուտքին հորդորում է անել ամեն ինչ, որպեսզի Հնդկաստանը հրաժարվի ռուսական հինգերորդ սերնդի Су-57 կործանիչից և ներդնի ռեսուրսները սեփական AMCA ծրագրի՝ Advanced Medium Combat Aircraft-ի զարգացման մեջ։
Պարբերականը հիշեցնում է, որ Հնդկաստանը վերջերս հրաժարվել է ամերիկյան F-35 կործանիչի գնումից, քանի որ Վաշինգտոնը չի ցանկացել կիսվել զգայուն տեխնոլոգիաներով։ Այժմ Նյու Դելիի առջև երկու տարբերակ է՝ զարգացնել սեփական AMCA կործանիչը կամ ձեռք բերել ռուսական Су-57-ը։
«Կարևորագույն հարցն այն է՝ որ ուղղությամբ կգնա Հնդկաստանը։ Կընտրվի արդյո՞ք ռուսական առաջարկը՝ գայթակղիչ, բայց անկատար, թե՞ ամբողջ ռեսուրսը կուղղվի AMCA-ի զարգացմանը։ Արևմուտքը պետք է ամեն ինչ անի՝ երկրորդ տարբերակը ապահովելու համար», — գրում է Defence24-ը։
Նշվում է նաև, որ Հնդկաստանը կարող է հրաժարվել Су-57-ից, եթե Արևմուտքը նրան ներգրավի այլ միջազգային նախագծերում, օրինակ՝ հարավկորեական KF-21 Boramae կամ բրիտանա-ճապոնական Global Combat Air Programme (GCAP)։ Ավելի վաղ Military Watch Magazine-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ի ճնշման ներքո Հնդկաստանը որոշել է ի վերջո հակվել Су-57-ի՝ որպես միակ հասանելի հինգերորդ սերնդի կործանիչի։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ