Պետդումայում կոչ են անում ամբողջ Ռուսաստանում արգելել բակերում ալկոհոլի վաճառքը
Ռուսաստան
ՌԴ Պետդումայի պատգամավոր Սուլթան Համզաևը հայտարարել է, որ հարկավոր է ողջ երկրով արգելել ալկոհոլի վաճառքը բնակելի շենքերի բակերում՝ օրինակ վերցնելով Մոսկվայի մարզը, որտեղ նման արգելք կգործի արդեն սեպտեմբերի 1-ից։ «Այս արգելքը պետք է ներդրվի ամբողջ Ռուսաստանում», — նշել է պատգամավորը՝ հավելելով, որ տարածաշրջանային իշխանությունները պետք է «ավելի համարձակ» գործեն՝ լսելով բնակիչների պահանջները։
Համզաևի խոսքով՝ բակերում գտնվող ալկոմարկետները և «փոքր գարեջրատները», որոնք հաճախ գործում են առանց վերահսկողության, նպաստում են մահացության աճին և բացասաբար ազդում բնակչության թվաքանակի վրա։ «Մարդիկ հոգնել են նման հարևանությունից», — ընդգծել է նա։
Ավելի վաղ Վոլոգդայի մարզի նահանգապետ Գեորգի Ֆիլիմոնովը հայտարարել էր, որ տարածաշրջանից դուրս է եկել «Կրասնոե և բելոե» խոշոր ալկոհոլային ցանցը՝ իշխանությունների հորդորով։ Նրա խոսքով՝ «մենք այստեղ մահ վաճառողներ չենք ուզում», իսկ աշխատանք կորցրածներին իշխանությունները խոստացել են օգնել նոր զբաղվածություն գտնելու հարցում։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին