WSJ․ Պաղեստինի ճանաչման նախաձեռնությունը սպառնում է Արևմուտքի միասնականությանը Ուկրաինայի հարցում
Համաշխարհային Մամուլ
Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Կանադայի՝ Պաղեստինի անկախությունը ճանաչելու մտադրությունը կարող է խորացնել տարաձայնությունները ԱՄՆ-ի և այլ արևմտյան դաշնակիցների միջև Ուկրաինային օգնություն ցուցաբերելու հարցում։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ամերիկյան փորձագետ Դանիել Սամեթի վերլուծությունը։
Հոդվածի համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը և Կոնգրեսի հանրապետական մեծամասնությունը հստակ աջակցում են Իսրայելին, ինչը հակասում է Պաղեստինին աջակցելու Եվրոպայի որոշ երկրների դիրքորոշմանը։ Սամեթը շեշտում է՝ եթե Ֆրանսիան և Բրիտանիան պնդում են, որ Ուկրաինայի անվտանգությունը անբաժանելի է եվրոատլանտյան անվտանգության համակարգից, ապա ինչու են նման քայլերով հակադրվում ԱՄՆ-ի հանրապետական ղեկավարությանը՝ վտանգելով համերաշխությունը։
Նշենք, որ ավելի վաղ Իտալիան պաշտոնապես հրաժարվել էր Պաղեստինի ճանաչումից՝ չմիանալով եվրոպական երկրների նման նախաձեռնություններին։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)