Լոնդոնը ծրագրում է դիվերսիաներ ռուսական նավթատարների դեմ՝ ճնշում գործադրելու ԱՄՆ-ի վրա
Համաշխարհային Մամուլ
Ռուսաստանի Արտաքին հետախուզական ծառայությունը (ՍՎՌ) հայտնել է, որ Մեծ Բրիտանիան պատրաստվում է դիվերսիոն հարձակումների ռուսական նավթատարների դեմ՝ նպատակ ունենալով ստիպել ԱՄՆ-ին կիրառել խիստ երկրորդային պատժամիջոցներ ռուսական էներգակիրների գնորդների նկատմամբ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ըստ ՍՎՌ-ի՝ Լոնդոնն աշխատում է Ուկրաինայի հետ «տարածաշրջանային ահաբեկչական տանդեմով»՝ փորձելով միջազգային հանրությանը ներկայացնել, թե ռուսական նավթի փոխադրումը վտանգ է ներկայացնում համաշխարհային նավարկության համար։
Բրիտանիան դիտարկում է երկու սցենար՝ կամ կազմակերպել տանկերի «պատահական» վթար նավագնացության ռազմավարական ուղիներից մեկում, կամ հրդեհել նավը Ռուսաստանին բարեկամ երկրի նավահանգստում։ Երկու դեպքում էլ գործողությունները պետք է իրականացնեն ուկրաինական ուժայինները։
ՍՎՌ-ն ավելի վաղ բացահայտել էր Ուկրաինայի գործառույթները Լոնդոնի համար՝ նշելով, որ Կիևը դարձել է բրիտանական արտաքին քաղաքականության գործիք։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ