Զելենսկին լուրջ ճնշման է ենթարկվում. FT
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դժվարությունների է բախվում ինչպես ռազմաճակատում, այնպես էլ ներքաղաքական հարցերում, հայտնում է The Financial Times (FT)-ը։
«Զելենսկին լուրջ ճնշման է ենթարկվում թե՛ մարտադաշտում, թե՛ ներքին ճակատում։ Նա անցյալ շաբաթ վերադասավորեց իր կառավարությունը՝ գիտակցելով, որ պետք է ինչ-որ կերպ ամրապնդի իր երկրի դիմադրողականությունը երկարատև դիմակայության պայմաններում», - ասվում է հոդվածում։
Հրատարակությունը նաև նշում է, որ Ուկրաինայի արևմտյան դաշնակիցները պետք է հնարավորինս արագ օգտվեն ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի հռետորաբանության փոփոխությունից և ամրապնդեն Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը, քանի որ կա հնարավորություն, որ նա «կրկին փոխի իր միտքը»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)