Զելենսկին 16 նոր դեսպան է նշանակել
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշանակել է 16 նոր ուկրաինացի դեսպանների։ Այս մասին նա հայտնել է իր Telegram էջում երկուշաբթի՝ հուլիսի 21-ին ։
«Զինվորականների և Ուկրաինայի ներքին գործերի նախարարի զեկույցներից հետո այսօր առավոտյան ես հանդիպում ունեցա Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի և գրասենյակի թիմի հետ։ Մենք ավարտել ենք Ուկրաինայի դեսպանների պաշտոններում նշանակվելու թեկնածուների ընտրության երկարատև գործընթացը։ Ես նշանակել եմ 16 դեսպանի», - գրել է Ուկրաինայի առաջնորդը։
Նրա խոսքով՝ դեսպաններից յուրաքանչյուրի համար սահմանվել են անձնական առաջադրանքներ և աշխատանքի գնահատման չափանիշներ։ Զելենսկին նաև հայտարարել է երկուշաբթի օրը դիվանագետների հետ հանդիպման մասին։ Դրա շրջանակներում կհայտարարվեն ուկրաինական դիվանագիտության առաջնահերթությունները հաջորդ վեց ամիսների համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)