Պեկինը չի հաստատել Սի Ցզինպինի և Թրամփի հանդիպման մասին լուրը
Աշխարհ
Պեկինը դեռ չի հաստատել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հնարավոր հանդիպումը, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գո Ցզյակունը։
«Պետությունների ղեկավարների դիվանագիտությունը բացառիկ ռազմավարական և ուղղորդող դեր է խաղում Չինաստան-ԱՄՆ հարաբերություններում», - ասաց չինացի դիվանագետը։
Ավելի վաղ աղբյուրները The Times-ին հայտնել էին, որ Թրամփը, Սի Ցզինպինը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող են հանդիպել Չինաստանում սեպտեմբերի սկզբին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)