Գրանցվել է երկրակեղևի պտտման առանցքի տեղաշարժ
Աշխարհ
Հարվարդի համալսարանի գիտնականները պարզել են, որ մարդկային գործունեությունը ազդել է Երկրի մագնիսական բևեռների շարժման վրա: Ինչպես պարզել է երկրաֆիզիկոս Նատաշա Վալենտիչի խումբը, աշխարհում գրեթե 7000 խոշոր ամբարտակների կառուցումը այնքան է վերաբաշխել մոլորակի ջրի զանգվածը, որ երկրակեղևի պտտման առանցքը մոտ մեկ մետրով տեղաշարժվել է ներքին մագնիսական դինամոյի նկատմամբ: Ուսումնասիրությունը հրապարակվել է Geophysical Research Letters (GRL) ամսագրում:
Ջրամբարներում ջրի կուտակումը ոչ միայն փոխեց զանգվածների հավասարակշռությունը Երկրի մակերևույթին, այլև հանգեցրեց Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անկման 21 միլիմետրով: Ամբարտակների հետևում մնացած ջուրը «քաշեց» մոլորակի պտտվող թաղանթը, ինչը հանգեցրեց Հյուսիսային բևեռի դիրքի փոփոխության Երկրի մակերևույթին՝ նախ դեպի արևելք, դեպի Ռուսաստան, ապա դեպի արևմուտք, դեպի Հյուսիսային Ամերիկա:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)