Ֆրանսիայի նախարարը խստորեն քննադատում է ԱՄՆ-ի սակագնային քաղաքականությունը
Աշխարհ
Եվրամիության և Միացյալ Նահանգների միջև առևտրային համաձայնագիրը ժամանակավոր կայունություն կբերի Միացյալ Նահանգների կողմից սրացման սպառնալիքի տակ գտնվող տնտեսական սուբյեկտներին, սակայն անհավասարակշիռ է, կարծում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության եվրոպական հարցերով նախարար-պատվիրակ Բենջամին Հադդադը ։ Նրա խոսքով՝ ներկայիս իրավիճակը անբավարար է, և ամերիկացիների մաքսային քաղաքականության հետ կապված՝ խոսքը Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կանոնների լիակատար անտեսման մասին է։ Քաղաքական գործիչը այս մասին գրել է X-ում։
«Ազատ առևտուրը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր ապահովել է Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում ընդհանուր բարգավաճում, այսօր մերժվում է Միացյալ Նահանգների կողմից, որը ընտրում է տնտեսական հարկադրանքը», - ասաց Հադդադը: Ֆրանսիացի նախարարը, որը կոշտ քննադատության ենթարկեց Սպիտակ տունը, ընդգծեց, որ Բրյուսելը պետք է պայքարի Վաշինգտոնի հետ առևտրում շահերի հավասարակշռությունը պահպանելու համար :


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)