«Աէրոֆլոտ»-ը տասնյակ չվերթներ է չեղարկել
Աշխարհ
Ազգային «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը չեղարկել է Մոսկվայից 42 չվերթ ՝ իր տեղեկատվական համակարգերի խափանման պատճառով։ Այս մասին ավիաընկերությունը հայտնել է իր պաշտոնական Telagram ալիքով։
Շերեմետևո օդանավակայանում չեղարկվել են տասնյակ չվերթներ դեպի միջազգային ( Աստանա , Երևան , Մինսկ ) և տարածաշրջանային ( Եկատերինբուրգ , Օմսկ , Պերմ , Սոչի , Չեյաբինսկ) օդանավակայաններ։ Պատճառը ավիաընկերության տվյալների բազայում տեղի ունեցած լայնածավալ խափանումն էր։
Ավիաընկերությունը խորհուրդ է տալիս հետևել օդանավակայանի առցանց տախտակում առկա արդիական տեղեկատվությանը: Շերեմետևոյի տոմսարկղերը ներկայումս ժամանակավորապես չեն վերաթողարկում տոմսեր կամ չեն վերադարձնում չեղարկված չվերթների գումարը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)