Ուկրաինան հայտարարում է ԱՄՆ-ի հետ նոր ռազմական նախագծերի մասին
Աշխարհ
Ուկրաինան և Միացյալ Նահանգները ռազմական ոլորտում նոր կարևոր նախագծեր են պատրաստում։ Այս մասին իր Telegram ալիքում հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը՝ Ուկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջուլի Դևիսի և ամերիկացի գեներալների հետ հանդիպումից հետո։
«Մենք պատրաստում ենք նոր կարևոր նախագծեր», - գրել է պաշտոնյան։
Շմիգալը նաև շնորհակալություն հայտնեց Միացյալ Նահանգներին և երկրի նախագահ Դոնալդ Թրամփին Կիևին ցուցաբերած «անսովոր» աջակցության և Patriot համակարգերի ու այլ հեռահար զենքերի մատակարարման մասին հայտարարության համար։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն