Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նեթանյահուի հետ
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, հայտնել է մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Կողմերը քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Նեթանյահուն հույս է հայտնել, որ «շուտով հակամարտությանը և դրանից բխող տառապանքներին վերջ դնելու միջոց կգտնվի»։ Նեթանյահուն նաև հայտնել է, որ վճռական է այն հարցում, որ Իրանին թույլ չտա միջուկային զենք ձեռք բերել։ Կողմերը քննարկել են նաև երկկողմ օրակարգի հրատապ հարցեր։
Հիշեցնենք, որ երկու առաջնորդների միջև վերջին զրույցը տեղի է ունեցել հուլիսի 28-ին։ Այդ ժամանակ նրանք քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։ Ռուսաստանի առաջնորդը հաստատել է, որ Մոսկվան հետևողականորեն կողմ է տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ կարգավորմանը։ Նա նաև հայտարարել է իր պատրաստակամության մասին՝ նպաստելու Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ