Թրամփը կրկին սպառնում է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին
Աշխարհ
Միացյալ Նահանգները պատրաստ է կրկին հարվածել Իրանի միջուկային ենթակառուցվածքներին , եթե երկիրը շարունակի աշխատել իր միջուկային ներուժի վրա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերի հետ հանդիպման ժամանակ , հեռարձակումը հասանելի է Սպիտակ տան YouTube ալիքում։
«Մենք ոչնչացրել ենք նրանց միջուկային ներուժը։ Նրանք կարող են ամեն ինչ սկսել նորից։ Եթե նրանք դա անեն, մենք կոչնչացնենք այն ավելի արագ, քան դուք կարող եք մատ թափ տալ», - ասաց նա։
Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ Իրանը «շատ վատ ազդանշաններ է ուղարկում» և Թեհրանը «չպետք է դա անի»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)