Գերմանիան Ուկրաինային կփոխանցի ևս 11 ՀՕՊ համակարգ
Աշխարհ
Ուկրաինան Գերմանիայից կստանա ևս 11 IRIS-T հակաօդային պաշտպանության համակարգ ։ Այս մասին հաղորդում է գերմանական N-tv հեռուստաալիքը։
«Նախատեսվում է մատակարարել ևս 11 [IRIS-T] համակարգ։ Անցյալ տարի Գերմանիայի կառավարությունը հայտարարեց մինչև 2026 թվականը ընդհանուր առմամբ 24 IRIS-T համակարգի ֆինանսավորման մասին», - ասվում է հայտարարության մեջ։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Ուկրաինան ներկայումս շահագործում է գերմանական արտադրության 7 նմանատիպ ՀՕՊ համակարգեր, որոնք նախատեսված են թևավոր հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր որսալու համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)