ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կոչ է անում Թրամփին ճանաչել Պաղեստինը․ Axios
Աշխարհ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի տասնյակից ավելի դեմոկրատներ կոչ են արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին ճանաչել Պաղեստինի պետությունը, ասվում է Axios պորտալի կողմից ձեռք բերված օրենսդիրների նամակում։
Ըստ պորտալի՝ Պաղեստինի պետականության ճանաչմանն ուղղված ջանքերի ակտիվացումը Գազայի հատվածում վատթարացող մարդասիրական ճգնաժամի նկատմամբ օրենսդիրների դժգոհության «կողմնակի արդյունք» է: Ըստ պորտալի՝ նամակը ստորագրած դեմոկրատ կոնգրեսական Ալ Գրինը նախատեսում է Կոնգրեսում ներկայացնել Պաղեստինի ՝ որպես պետություն գոյության իրավունքը հաստատող բանաձև: Նշվում է, որ նամակում օրենսդիրները մատնանշել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վերջերս տված խոստումը ՝ ճանաչել Պաղեստինը:


















































Ամենադիտված
Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի