Ուկրաինան անսպասելի հայտարարություն է արել ռուսերեն երգերի վերաբերյալ
Աշխարհ
Ուկրաինայի լեզվի օմբուդսմեն Ելենա Իվանովսկայան հայտնել է, որ երկրում ռուսերեն երգեր կատարելու արգելք չկա։ Նրա խոսքերը հրապարակվել են օմբուդսմենի գրասենյակի պաշտոնական Ֆեյսբուքյան էջում։
Իվանովսկայան հայտարարել է, որ ռուսաց լեզվի նման օգտագործումը Ուկրաինայում չի ընկնում 2019 թվականին ընդունված պետական լեզվի մասին օրենքի արգելքի տակ։
«Օրենքը չի բացառում գեղարվեստական ստեղծագործությունների, մասնավորապես՝ երգերի կատարման ժամանակ այլ լեզուների օգտագործման հնարավորությունը, եթե դա չի հակասում այլ օրենսդրական նորմերին», - պնդել է պաշտոնյան։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)