Apple-ը պատահաբար բացահայտել է նոր iPhone 17-ի դիզայնը
Աշխարհ
MacRumors-ը հայտնում է, որ Apple-ը, հնարավոր է, պատահաբար բացահայտել է նոր iPhone-ի դիզայնը։
Հուլիսի 29-ին Skyfops մականունով բլոգերը հրապարակեց մի տղամարդու լուսանկարներ, որտեղ նա ձեռքում պահում էր երկու սմարթֆոն , որոնցից մեկը, ենթադրաբար, նման է iPhone 17 Pro-ի: Սարքն ունի նոր տեսախցիկի դիզայն, որտեղ լուսարձակը և լիդարը առանձին են օբյեկտիվներից: MacRumors-ի լրագրողները նշել են, որ ամերիկյան փողոցներից մեկում պատահաբար նկատված սմարթֆոնը կարող է իսկապես նոր iPhone-ը լինել:
Ավելի ուշ Skyfops-ը հայտարարել է, որ անհայտ iPhone-ի օգտատիրոջ կողքին անվտանգության աշխատակից է եղել, որը փորձել է իր մարմնով պաշտպանել հեռախոսը ուրիշներից։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)