ԵՄ-ն դադարեցնում է Ուկրաինային տրամադրվող օգնությունը
Աշխարհ
Եվրամիությունը (ԵՄ) դադարեցրել է Ուկրաինային տրամադրվող ողջ ֆինանսական օգնությունը։ Այս մասին հաղորդում է «Экономическая правда» թերթը՝ հղում անելով Ուկրաինայի կառավարության, խորհրդարանի և դիվանագիտական շրջանակների աղբյուրներին։
Ուկրաինայի ֆինանսավորումը դադարեցնելու պատճառը կոռուպցիայի դեմ պայքարի գործակալությունների անկախության շուրջ սկանդալն էր։ Հուլիսի 22-ին Գերագույն ռադան հաստատեց երկրի կոռուպցիայի դեմ պայքարի գործակալությունների լիազորությունները կրճատող օրենք։ Նույն օրը այն ստորագրեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ։ Դրանից հետո երկրում սկսվեցին բողոքի ցույցեր, և Բրյուսելը մտահոգություն հայտնեց իշխանությունների այս որոշման վերաբերյալ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)