Կրեմլը պատասխանել է Թրամփի նոր վերջնագրին
Աշխարհ
Կրեմլը ծանոթ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին՝ Ուկրաինայի հարցի կարգավորման ժամկետները կրճատելու վերաբերյալ, և հաշվի է առել դրանք։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Մենք ի գիտություն ընդունեցինք նախագահ Թրամփի երեկվա հայտարարությունը», - ասել է նա։
Կրեմլի խոսնակը հավելել է, որ ցանկանում է խուսափել ամերիկացի առաջնորդի հայտարարությունների վերաբերյալ որևէ գնահատականից։ Միաժամանակ նա ընդգծել է, որ Ռուսաստանը շարունակում է պաշտպանել իր շահերը Ուկրաինայում անցկացվող հատուկ գործողության շրջանակներում, բայց միևնույն ժամանակ շահագրգռված է հակամարտության խաղաղ կարգավորմամբ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)