Գերմանիայի արևելքում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ Bild
Աշխարհ
Գերմանիայի արևելքում ռազմական ուղղաթիռ է կործանվել ։ Այս մասին երեքշաբթի՝ հուլիսի 29-ին, հայտնել է Bild թերթը ՝ հղում անելով անվտանգության ուժերի աղբյուրներին։
Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Սաքսոնիա դաշնային երկրամասի Գրիմմա քաղաքի մոտակայքում : Ուղղաթիռի մնացորդները մարդիկ գտել են տեղի գետում՝ թիավարելիս:
Այս պահին, ինչպես հայտնի է, շարունակվում են օդաչուի և անձնակազմի մյուս անդամների որոնումները, ովքեր կարող էին իրականացնել թռիչքը: Դեպքի վայրում աշխատում են ոստիկաններն ու փրկարարները, և շուտով նրանց կօգնեն ջրասուզակները:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ