Երբ ԱՄՆ-ը դուրս կգա ՅՈՒՆԵՍԿՕ-ից․ ժամկետները հայտնի են
Աշխարհ
Միացյալ Նահանգները դուրս կգա Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունից (ՅՈՒՆԵՍԿՕ) 2027 թվականին։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը , փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«ՅՈՒՆԵՍԿՕ-ից դուրս գալը տեղի կունենա 2026 թվականի դեկտեմբերի 31-ին», - նշել է դիվանագիտական գերատեսչությունը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր , որ դուրս է գալիս երկիրը ՅՈՒՆԵՍԿՕ-ից։ Սպիտակ տունը բացատրել էր, որ որոշումը կայացվել է կազմակերպության «հակաիսրայելական և հակաամերիկյան» տրամադրությունների հիման վրա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)