Վրաստանում ձերբակալված ռուսները հացադուլ են հայտարարել
Աշխարհ
Վրաստանում Ռուսաստանի երկու քաղաքացիներ՝ Արտյոմ Գրիբուլը և Անտոն Չեչինը, բանտում հացադուլ են հայտարարել։ Այս մասին հայտնել է կալանավորներից մեկի փաստաբանը, հաղորդում է Tbilisi Life Telegram ալիքը։
«Երկուսն էլ մեղադրվում են թմրանյութեր պահելու մեջ։ Հացադուլը շարունակվում է արդեն մի քանի օր», -ասվում է հայտարարության մեջ։
Ռուսաստանի քաղաքացիները պահանջում են բանտային պայմանների բարելավում և լրատվամիջոցների հասանելիություն բոլոր դատական գործընթացներին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)