Եվրահանձնաժողովը բացատրություն է պահանջել Զելենսկիից
Աշխարհ
Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը բացատրություն է պահանջել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիից ՝ կապված Ուկրաինայի երկու հիմնական հակակոռուպցիոն գործակալությունների՝ Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի (NABU) և Կոռուպցիոն դեմ պայքարի մասնագիտացված դատախազության (SAPO) անկախության սահմանափակման հետ։ Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը (AFP):
«Ֆոն դեր Լեյենը խորը մտահոգություն է հայտնել [օրենսդրության] փոփոխությունների ընդունման] հետևանքների վերաբերյալ և պարզաբանումներ է խնդրել Ուկրաինայի կառավարությունից», - գործակալությանը հայտնել է ԵՄ խոսնակ Գիլյոմ Մերսիեն։
Նա ընդգծլ է, որ օրենքի գերակայության նկատմամբ հարգանքը և կոռուպցիայի դեմ պայքարը Եվրամիության հիմնական տարրերն են։ Հետևաբար, որպես թեկնածու երկիր, Ուկրաինան պետք է լիովին հետևի այս չափանիշներին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)