Ռուսական «Սոյուզ-2.1բ» հրթիռակիրը իրանական արբանյակ կուղարկի ուղեծիր
Աշխարհ
Ռուսական «Սոյուզ-2.1բ» հրթիռակիրը իրանական արբանյակ կուղարկի ուղեծիր։ Արձակման լուրը հաստատել է «Ռոսկոսմոս» պետական կորպորացիան, հաղորդում է «Կոմերսանտ» թերթը։
Իրանական սարքավորումներից բացի, «Սոյուզը» կրում է ռուսական «Իոնոսֆերա-Մ» թիվ 3 և թիվ 4 արբանյակները, ինչպես նաև 18 փոքր տիեզերանավ։ Հրթիռի արձակումը տեղի կունենա հուլիսի 25-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 08:54-ին։
Ionosfera-M սարքերը Ionozond համալիրի մաս են կազմում։ Դրանք նախատեսված են արևաֆիզիկական միջավայրի մոնիթորինգի համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)