Սարկոզին Իրանի՞ն է պաշտպանում
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին այսօր հայտարարել է, որ ամեն ջանք կգործադրի, որպեսզի Իրանի դեմ ռազմական գործողություններ չսկսվեն։ Այս մասին հաղորդում է France-Presse լրատվական գործակալությունը։ Սարկոզին հայտարարել է, որ Իրանի միջուկային օբյեկտների վրա ռազմական հարձակում սկսելը՝ «պատերազմի և քաոսի պատճառ կարող է դառնալ»։ Ըստ նրա, որպեսզի չլինի նման բան՝ միջազգային հանրությունը պետք նոր` «շատ ավելի արդյուանվետ» սանկցիաներ կիրառի Թեհրանի նկատմամբ։
Մասնավորապես` նա կողմ է արտահայտվել իրանական նավթի ներմուծման էմբարգո հայտարարել և սառեցնել Իրանի կենտրոնական բանկի արտաքին ակտիվները, որոնց միջոցով են կատարվում վաճառվող նավթի վճարումները։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ