Մեքսիկաում հայտնաբերվել է 32 մասնատված դիակ
Աշխարհ
Մեքսիկաում հայտնաբերվել է 32 մասնատված դիակ, հաղորդում է TVguanajuato-ն:
«Լա Կալերայում քննչական գործողություններ իրականացնելուց հետո հայտնաբերվել է 32 մարդու մարմին, որոնցից 15-ը նույնականացվել են», - ասվում է նահանգի դատախազության հայտարարության մեջ:
Ըստ տվյալների՝ մարդկային մնացորդները հայտնաբերվել են մասնատված վիճակում, ուստի դրանց վերլուծությունը պահանջել է մասնագիտացված մեթոդների կիրառում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գենետիկան, մարդաբանությունը և դատական ստոմատոլոգիան:


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ