ԱՄՆ-ն կարող է կրկնել իրանական սցենարը Ռուսաստանի դեմ․ վերլուծաբան
Աշխարհ
Միացյալ Նահանգները կարող է փորձել կրկնել «իրանական սցենարը» Ռուսաստանի հետ կապված՝ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու ցանկության ֆոնին։ Այս մասին URA գործակալության ասել է ռազմական փորձագետ Յուրի Կնուտովը։
«Իրանի հետ սա սցենարի փորձարկում էր։ Արևմուտքում կարծում են, որ քանի որ մենք դեռևս տակտիկական միջուկային զենք չենք օգտագործել Ուկրաինայում, կվախենանք դրանք օգտագործել, նույնիսկ եթե դրանք մեզ հարվածեն։ Բայց սա լրիվ անհեթեթություն է։ Ամերիկացիները աղավաղված պատկերացում ունեն իրավիճակի, մեր միջուկային եռյակի մասին», - ասել է Կնուտովը։
Ինչպես նշել է վերլուծաբանը, հնարավոր է, որ շատ բան ավելի պարզ կդառնա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթկոֆի հանդիպումից հետո։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)