Ռուսաստանը հրաժարվել է միջին և փոքր հեռահարության հրթիռների վերաբերյալ պարտավորություններից
Ռուսաստան
Ռուսաստանը հրաժարվել է միջին և փոքր հեռահարության հրթիռների վերաբերյալ պարտավորություններից, հայտարարել Է ՌԴ ԱԳՆ-ն:
Գերատեսչության վարկածով՝ Արևմուտքի գործողությունները հանգեցնում են հարակից շրջաններում «ապակայունացնող հրթիռային պոտենցիալների ձևավորմանը և ավելացմանը, որոնք ուղղակի սպառնալիք են ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար»:
ԱԳՆ-ում ընդգծել են՝ իրադարձությունների նման զարգացումը կարող է վնասակար հետևանքների հանգեցնել տարածաշրջանային և գլոբալ կայունության համար, ներառյալ միջուկային տերությունների միջև «լարվածության վտանգավոր խթանումը»: Որպես ծագող սպառնալիքներին պատասխան՝ Ռուսաստանից պահանջվում են «փոխհատուցող ռազմատեխնիկական միջոցներ», որոնք թույլ կտան երաշխավորել ռազմավարական հավասարակշռության պահպանումը։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)