Թունիսի ԱԳ նախարարը՝ Արարատ Միրզոյանին․ «Վերահաստատում եմ Ձեզ հետ սերտորեն աշխատելու իմ հանձնառությունը» Առևտրի ոլորտում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու դեպք. ՊԵԿ Աշխարհի առաջատար բուհերում կրթություն ստացած քաղաքացիների տարկետման պայմանները ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հոգևոր հովիվի հետ Ծառուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի հարցով որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 16։00-ին Թրամփ․ Պուտինի և Զելենսկու միջև թշնամանքի մակարդակն է պատճառը, որ պատերազմը չի ավարտվում Երևանում այսօր՝ մինչև +33°C Թուրքիայում հետաքննություն է սկսվել Ահմեթ Դավութօղլուի դեմ՝ Էրդողանին «վիրավորելու» մեղադրանքով 2026թ. օգոստոսին Հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 6.4% գնաճ. ՎԿ Թրամփը՝ Կանադայի վարչապետին․ «Ինձ թշնամի ներկայացնելը շատ վատ քաղաքականություն է» Երևանում ոչ սթափ վիճակում գտնվող վարորդը «Mercedes GL»-ով հայտնվել է արգելապատնեշի վրա 40-ամյա տղամարդը պարեկներին հայտնել է «Կրիստալ» փաթեթի մասին 

Լոպեսի համերգի համար հատկացված 6 միլիոն դոլարից 1.6-2 միլիոն դոլարն ավտոմատ փոխանցվել է պետբյուջե

Տնտեսություն

Երևանում համաշխարհային աստղ Ջենիֆեր Լոպեսզի համերգը կազմակերպած Doping Space ընկերության տնօրեն Հայկ Սիմոնյանը ներկայացրել է համերգի կազմակերպման հետ կապված մի շարք մանրամասներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայկ Սիմոնյանը թեմային անդրադարձել է հարցազրույցում։

«Կոմերցիոն տեսանկյունից սա Հայաստանում տեղի ունեցած ամենամեծ համերգն է։ 10 տարի առաջ մենք մասնակիցների թվաքանակի տեսանկյունից ունեցել ենք System of a Down խմբի համերգ, բայց կոմերցիոն տեսանկյունից համերգ, որը ունի այսպիսի ցուցանիշներ, իսկապես առաջինն էր։ Նմանատիպ միջոցառումների անցկացումը որևէ երկրում խոսում է մի քանի բանի մասին։ Առաջին, որ դու երկիր ես, որ կարող ես հյուրընկալել մարդկանց և բացի համերգից այլ բաներով ևս զբաղեցնել, որովհետև միայն համերգը բավական չէ, որ մարդը գնա որևէ երկիր, դրա համար պետք է որոշակի ժամանցային համադրություն։ Երկրորդը այն է, որ երկիրը ունի ինտելեկտուալ ռեսուրս նման միջոցառում կազմակերպելու, որովհետև այսպիսի միջոցառումների ընթացքում չկա որևէ բիզնես կոմպոնենտ, որը չներառվի այս գործընթացում՝ սկսած բանակցային հմտություններից մինչև յուրաքանչյուր սանտիմետրի վերահսկողությունը։ Երրորդ՝ սա նաև խոսում է նրա մասին, որ մենք անվտանգ երկիր ենք, քանի որ այդ կարգի աստղերի համար անվտանգությունը թոփ առաջնահերթություններից մեկն է; Ջենիֆեր Լոպեսը, եթե չեմ սխալվում 98 հոգանոց թիմով էր ժամանել, իրենց պետք է ապացուցել, որ դու ոչ միայն արտաքին գործոններով ես անվտանգ, այլև ներքին։ Ներքինը շատ ավելի հեշտ է, ինչ վերաբերում է արտաքինին, հարց է առաջանում, քանի տարի պետք է անցնի առանց պատերազմի, որ մենք սկսենք մեզ ներկայացնել անվտանգ նաև այդ տեսանկյունից»,- նշել է Սիմոնյանը։

Խոսելով համերգի կազմակերպման գործում պետության կողմից ռեսուրսների ծախսման և դրանից քաղված օգուտների մասին՝ նա շեշտել է.

«Եթե ես չհավատայի, որ այս երևույթն արդյունավետ է, ես ջանք չէի գործադրի։ Մենք հեծանիվ չենք հորինել՝ ամբողջ աշխարհում առավել արդյունավետ միջոց՝ ավելի արագ այս քանակի զբոսաշրջիկներ ներգրավելու, գոյություն չունի, քան նման միջոցառումներն են։ Մինչև երբ պետք է գնանք մեր հարևան Վրաստանում համերգներ վայելելու և «նախանձելու» նրանց, ինչո՞ւ մենք ևս նրանց չհրավիրենք։ Նմանատիպ միջոցառումների հարցում անգամ տնտեսապես շատ ավելի հարուստ երկրներում պետությունը մեծ աջակցություն է ցուցաբերում, օրինակ Աբու Դաբիում գրեթե չկա համերգ, որ պետությունը չունենա իր ներգրավվածությունը։ Նման համերգներ կազմակերպելու տեսանկյունից պետության աջակցությունը շատ կարևոր է մի քանի կոմպոնենտով։

Առաջին՝ պետք է ունենալ բավականին մեծ ստադիոն, որպեսզի կարողանաս ներգրավել 60-80 հազար մարդ մեկ համերգի ժամանակ, որպեսզի, չունենալով տոմսի շատ մեծ արժեք, հնարավոր լինի կազմակերպել այդ համերգը։  Երկրորդ պետք է լինեն որոշակի քանակի մարդիկ, որոնք կլինեն վճարունակ և կկարողանան 100-200 եվրո միջին արժեքի տոմս գնել, երրորդ՝ պետք է ունենալ զարգացած շուկա՝ համերգի համար անհրաժեշտ սարքավորումները ներմուծելու համար»։

Անդրադառնալով մեծ ծախսերի մասին խոսակցություններին՝ Սիմոնյանն ասել է.

«Իրականում գումարը մեծ է, բայց ոչ թե մեծ ծախսն է վախենալու, այլ ցածր եկամուտը. եթե դու ունենաս միջոցառում, որի ծախսը կազմում է 1 միլիոն դոլար, որը քեզ որևէ օգուտ չի տալիս, դա չի կարող նախընտրելի լինել նրանից, որ դու ունենաս միջոցառում, որը կարժենա մի քանի միլիոն դոլար ավելի, բայց որի օգուտը պետության համար մի քանի անգամ ավելին է։ Իրականում մենք չենք բերել Ջենիֆեր Լոպեսին, մենք նրան հրավիրել ենք, որպեսզի բերենք զբոսաշրջիկների, որպեսզի այս ամենը լինի արդարացված և առողջ։ Առաջին անգամ պատմության մեջ մենք Վրաստանի կողմից ունեցանք այն հերթերը, որը լինում էր այն ժամանակ, երբ Հայաստանից էին զբոսաշրջիկները նման միջոցառումների համար գնում Վրաստան։ Հյուրանոցների, ռեստորանների տերերը այն մարդիկ են, որոնք միանգամից կարող են տեսնել այս էֆեկտը»։

Սիմոնյանն անդրադարձել է նաև ծախսված գումարների հետ կապված խոսակցություններին՝ մանրամասնելով. «Շատերը մանիպուլացնում են, թե այդ  6 միլիոն դոլարը տրվել է աստղին, իրականում այդ գումարի կառուցվածքը շատ կարևոր է։ 6 միլիոն դոլարից միայն 1 միլիոն դոլարն ավելացված արժեքի հարկի տեսքով վերադարձվել է պետությանը, բացի սրանից կան նաև այլ հարկային մուտքեր, օրինակ՝ աստղի հոնորարից 25 տոկոս մենք ունենք ոչ ռեզիդենտների շահութահարկ, այսինքն՝ եթե աստղի հոնորարը 2 մլն դոլար է, մոտ 500 հազար դոլարը վերադարձվել է պետբյուջե։ Այսինքն` ամբողջ գումարից մոտ 1.6-2 միլիոն դոլարը ավտոմատ փոխանցվել է պետբյուջե, մնացած գումարը ներառում է աստղի հոնորարը և այլ կազմակերպչական ծախսերը։

Սիմոնյանը հավելել է, որ Հայաստանի անունը նոր երանգներ սկսեց ընդունել այս ոլորտում, որովհետև ենթագիտակցաբար նման միջոցառումները խոսում են այդ թվում նրա մասին, որ այս երկիրը հետաքրքիր է աստղերի համար։

«Որովհետև նրանք բացարձակապես այն աստղերը չեն, որ գալիս են բացառապես փողի համար. մինչև երկիրը չանցնի որոշակի վալիդացիա, նրանք չեն կարող քեզ վստահել իրենց իմիջը, որպեսզի հետո այդ գումարը «իրենց քթներից չգա» և չունենան անդառնալի իմիջային կորուստ: Առանց պետության այսպիսի միջոցառումները չեն կարող տեղի ունենալ, քանի որ պետությունը ամենամեծ օգուտ քաղողն է։ Եթե համեմատենք զբոսաշրջիկների թվերը անցած տարվա այս շրջանի հետ, վստահ եմ՝ էական տարբերություն ենք տեսնելու»։

Անդրադառնալով Երևանում Սնուփ Դոգի չեղարկված համերգի կազմակերպչական հարցերին՝ Doping Space ընկերության տնօրենը նշել է.

«Քչերը գիտեն, որ մինչև Սնուփ Դոգի անունն արծարծվելը մենք ունեցել ենք բանակցություններ հենց Ջենիֆեր Լոպեսի թիմի հետ, որի արդյունքում մենք արդեն համերգի օր ունեինք՝ 2023-ի սեպտեմբերի 8-ը, բայց որոշակի հանգամանքների արդյունքում Լոպեսի թիմը չեղարկել էր ամբողջ տուրը, ինչից հետո մենք սկսեցինք նայել, թե էլ ով կա, որ տուրի մեջ է, և Սնուփ Դոգն այլընտրանքն էր։ Սնուփ Դոգի համերգի չեղարկման օրը մենք ունեցել ենք 10 700 գնված տոմս, եթե այդքան մարդ պատրաստ էր գալ համերգի, ոնց է ստացվում, որ նա մարված աստղ է։ Իրականում աստղերի ընտրությունը պատահական չէ, դա արվում է հաշվարկի և հետազոտության արդյունքում։ Պլանը կազմել ենք մենք, այդ նախաձեռնությամբ դիմել ենք պետությանը, բայց պետությունը դրել է պայման, որ ներդրվող գումարի չափով ընկերությունն ունենա 100 տոկոս բանկային երաշխիք, որպեսզի պետական միջոցները չլինեն վտանգված, և մենք էդ խնդիրը կարողացանք լուծել։ Քչերը գիտեն, բայց այն գումարը, որը պետությունը տրամադրել է, ի սկզբանե վտանգված չի եղել և չէր կարող լինել»։

Սիմոնյանը մանրամասներ է ներկայացրել նաև Սնուփ Դոգի համերգի չեղարկումից.

«2023-ի սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ համերգի չեղարկման որոշումը կայացրել է պետությունը, բայց ես կարծում եմ, որ դա որքան էլ ցավալի, բայց ճիշտ որոշում էր։ Կար տարբերակ կամ ծրագիրը փակելու, կամ գտնում ենք միջոց՝ համերգն ավելի ուշ անելու, բայց խնդիրն այն էր, որ Սնուփ Դոգը այլևս տուրի դուրս չէր գալիս, ինչը շատ ավելի դժվարացնում էր համերգի կազմակերպումը և ավելի թանկացնում այն։ Երբ համերգը չեղարկվում է մեր կողմից, պայմանագրում չկա որևէ կետ, ըստ որի մյուս կողմը գումարի անգամ մեկ տոկոսը վերադարձնելու պարտավորություն ունի։ Ես անձամբ հանդիպել եմ իրեն և իր ընտանիքին, նշել, թե մեր ազգին ինչպիսի դժվար իրավիճակ է բաժին հասել, ինչից հետո ինքը հոնորարի ամբողջ գումարը վերադարձրել է. այսպիսի նախադեպ պարզապես չկա, երբ արտիստը գումարը վերադարձնի անգամ երեք ամիս առաջ չեղարկվելու դեպքում, էլ ուր մնաց մի քանի օր առաջ չեղարկելու դեպքում։ Գումարի վերադարձը մեզ հնարավորություն տվեց շարունակելու նախագիծը և կազմակերպելու այս միջոցառումը։ Իրականում ինձ համար ավելի էական էր ոչ թե Ջենիֆեր Լոպեսի համերգը, այլ այն, որ մենք կարողացանք Սնուփ Դոգի համերգի չեղարկման էֆեկտը հաղթահարել, որովհետև այսպիսի դեպքերում շատ մեծ վտանգ կա առհասարակ հայտնվել սև ցուցակում և զրկվել նման միջոցառումների անցկացման հնարավորությունից»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թունիսի ԱԳ նախարարը՝ Արարատ Միրզոյանին․ «Վերահաստատում եմ Ձեզ հետ սերտորեն աշխատելու իմ հանձնառությունը»Առևտրի ոլորտում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու դեպք. ՊԵԿԱշխարհի առաջատար բուհերում կրթություն ստացած քաղաքացիների տարկետման պայմաններըԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հոգևոր հովիվի հետԾառուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի հարցով որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 16։00-ինԹրամփ․ Պուտինի և Զելենսկու միջև թշնամանքի մակարդակն է պատճառը, որ պատերազմը չի ավարտվումԵրևանում այսօր՝ մինչև +33°CԹուրքիայում հետաքննություն է սկսվել Ահմեթ Դավութօղլուի դեմ՝ Էրդողանին «վիրավորելու» մեղադրանքով2026թ. օգոստոսին Հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 6.4% գնաճ. ՎԿԹրամփը՝ Կանադայի վարչապետին․ «Ինձ թշնամի ներկայացնելը շատ վատ քաղաքականություն է»Երևանում ոչ սթափ վիճակում գտնվող վարորդը «Mercedes GL»-ով հայտնվել է արգելապատնեշի վրա40-ամյա տղամարդը պարեկներին հայտնել է «Կրիստալ» փաթեթի մասինԳյումրիում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել էՈ՞վ է պահելու հայ-թուրքական և հայ-իրանական հսկայական սահմանը ՌԴ-ի դուրս գալուց հետո․ ԱբրահամյանԱՄՆ-ը հետաքննում է Իրանում հարսանիքին հասցված հարվածըՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի՝ Փրկարարի օրվա առթիվ ուղերձըԻնչ խմորումներ են Աբովյան համայնքի շուրջ. հեղինակության փնտրտուք․ «Ժողովուրդ»Սպանդանոցային մորթի կեղծ փաստաթղթերով մսամթերք են վաճառել. նախաքննությունն ավարտվել է«Իրավունք». Արցախյան գեներալ-բիզնեսմենները անհասանելի են արցախահայերի համար «Հրապարակ»․ Թուրք գործարարներին հրավիրել են ԵՄ-ի հաշվին «Հրապարակ»․ Ազատամարտիկին դատում են իր ասած մեկ նախադասության համար«Իրավունք». «Անիմաստ ՌԴ-ին քլնգելուց ոչ մի օգուտ չկա». Ինչ է զգուշացրել Փաշինյանը թիմակիցներին«Հրապարակ». Կրթել չստացվեց, որոշել է պատժել «Իրավունք». Լիլիթ Մակունցը որոշում ունի«Հրապարակ»․ Բանակում կրքեր են բորբոքվել «Հրապարակ»․ Այլեւս մոդայիկ չէ Արցախի պետական միջոցառումներին գնալը Ինչպես է փոխվել արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանի ունեցվածքը մեկ տարում․ ԺողովուրդՓաշինյանը ՌԴ-ում ՀՀ դեսպան է փնտրում. ում է առաջարկվել․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Արևմուտքն էլ է պայմաններ դնում ՀԷՑ-ի պետականացումը մոտենում է հանգուցալուծմանը․ ընկերությունը կգրանցվի 100% պետական սեփականություն․ «Ժողովուրդ»Վենսը պայման է դրել Իրանի հետ բանակցությունները վերսկսելու համար Կարիերայի առաջընթաց սեպտեմբերին. կենդանակերպի այս նշաններին սպասում է անհավանական հաջողություն Սեպտեմբերի 4-ին և 7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Բժիշկը զգուշացրել է սննդի հետ օղի խմելու վտանգների մասին Ֆրանսիան ապրել է 1900 թվականից ի վեր ամենաշոգ և ամենաարևոտ ամառը Փրկարար ծառայությունը զգուշացնում է ԳյումրեցիներինՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Ուժգին երկարաշարժ` Միացյալ Նահանգներում Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը Նիկոլի դատախազի ու իշխանության սրտի դատավոր Ֆարխոյանի որոշմամբ Արթուր Սարգսյանի տնային կալանքը 2 ամիս եւս երկարաձգվեց. ՄանուկյանՊատրաստեք գրպաններն ու դրամապանակները. կենդանակերպի այս նշանները սեպտեմբերի սկզբին հանկարծակի կհարստանան Գազանջատումներ կլինեն Կենդանակերպի այս նշաններ շատ շուտով կլինեն 7-րդ երկնքում Նարեկ Նալբանդյան, շնորհավորում եմ, ձեզ օգտագործեցին, շուտով կգան ձեր հետևից էլ․ Նինա Կարապետյանց (Տեսանյութ)ՌԴ Պետդումայում զգուշացրել են Գյումրիի ռազմաբազայի դուրսբերման ռիսկերի մասին Գոռ Հակոբյանը հրապարակել է քայլակով տեղաշարժվող որդու լուսանկարները Ցանկացել է առեւանգել մի քանի հոգու Ռուսական ռազմաբազան դուրս բերեն՝ չենք առարկի․ Փաշինյան․ Կիպրոսի գործով 3 ադրբեջանցի է ձերբակալվել (տեսանյութ) Պուտինը հենց իր դեմքով է դուրս եկել Փաշինյանի դեմ․ նրան «կանչել են» ՄոսկվաԶովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է, իսկ 27-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց
Ամենադիտված