Նեթանյահուն չարաշահել է իր լիազորությունները․ Axios
Մերձավոր Արևելք
Իսրայելի կառավարությունը կողմ է քվեարկել երկրի գլխավոր դատախազ Գալի Բահարավ-Միարայի պաշտոնանկությանը, որը կոռուպցիայի մեղադրանքով հետաքննություն է վարում վարչապետ Բենյամին Նեթանյահուի և նրա մերձավորների դեմ: Այս մասին հայտնում է Axios-ը։
«Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կառավարությունը միաձայն քվեարկել է գլխավոր դատախազ Գալի Բահարավ-Միարայի պաշտոնանկության օգտին, ով ներկայումս նրան հետապնդում է կոռուպցիայի մեղադրանքով: Այս քայլն անմիջապես մեղադրանքներ է առաջացրել, որ Նեթանյահուն փորձում է պաշտպանել իրեն և իր օգնականներին», - ասվում է հոդվածում։
Ընդ որում, Իսրայելի Գերագույն դատարանն անմիջապես արգելք է դրել կառավարության կողմից նման քայլի վրա։ Նշվում է, որ Բահարավ-Միարան կպահպանի իր լիազորությունները: Լրագրողների խոսքով՝ Իսրայելի գործող կառավարությունը քվեարկություն է անցկացրել, որպեսզի ճնշում գործադրի գլխավոր դատախազի վրա և ստիպի նրան հրաժարական տալ:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ