Բաշար Ասադը կորցրել է իր հանդեպ վստահությունը. Դավութօղլու
Թուրքիա
Ըստ թուրքական ԶԼՄ-ների տարածած տեղեկությունների՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ, ցավոք սրտի, Բաշար Ասադը այդպես էլ չի գիտակցում, թե ինչ է կատարվում ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ, թե ինչ են պահանջում իրենից Միջին Արևելքի ժողովուրդները:
Դավութօղլուն մեկնաբանել է Ասադի ելույթը՝ ասելով. «Կարելի կլիներ հանրաքվե և ընտրություններ անցկացնել, եթե այդքան շատ աղետալի իրադարձություններ տեղի չունենային իր երկրում: Բայց Բաշար Ասադը կոցրել է իր հանդեպ վստահությունը: Նրա հայտարարության մեջ ոչ մի նոր բան չկար: Նա ասել է այն, ինչ որ մի քանի ամիս առաջ: Սակայն նախորդ հայտարարության ժամանակ զոհերի քանակը կազմում էր 5 հազար, իսկ այժմ այդ թիվը հասել է 60 հազարի»,-մեջբերում են լրատվամիջոցները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)