Թրամփի սպառնալիքները անօգուտ են․ Hill
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները Ռուսաստանի հասցեին երկու ատոմային սուզանավեր ուղարկելու մասին ռիսկային են և անօգուտ: Նման կարծիք է հայտնել փորձագետ Էրին Դամբախերը, նրա խոսքը մեջբերում է The Hill-ը։
«Այդ խոսքերը անօգուտ են և առավելություններ չունեն՝ հաշվի առնելով այն, որ ռուսները քաջատեղյակ են այն մասին, որ ԱՄՆ-ն ունի ատոմային սուզանավեր», - նշել է փորձագետը:
Վերջինիս խոսքով՝ Թրամփի նման հայտարարությունները «ավելի շատ ռիսկ են պարունակում, քան օգուտ»: Բացի այդ, նա կասկած է հայտնել, որ ԱՄՆ առաջնորդը կարող է այդ կերպ ազդել Ռուսաստանի վրա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)