Ուզբեկստանում քննադատել են Ալիևի նախկին փեսայի նախագծի համար ծառահատումները
Աշխարհ
Ուզբեկստանում բնակվող բնապահպան ակտիվիստ Նիկիտա Լեմեշկոն ահազանգել է Իլհամ Ալիևի նախկին փեսային՝ Էմին Աղալարովին պատկանող «Sea Breeze Uzbekistan» սկանդալային նախագծի վերաբերյալ։
«Խեղճ Ուզբեկստան։ Դե, ակնհայտորեն, Չարվակի էկոհամակարգի և, ընդհանուր առմամբ, մեր լեռների բնության վերջը եկել է։ Կառավարությունը թույլատրել է ծառահատումներ կատարել «Sea Breeze Uzbekistan»-ի համար՝ չնայած մորատորիումին։ Բնապահպանության նախարարությունը, գլխավոր դատախազությունը և կադաստրի կոմիտեն կանցկացնեն Չարվակի ջրամբարի մոտ գտնվող նորակառույցների գույքագրում», - գրել է նա Ֆեյսբուքում։
Հանրությունը մտահոգություն է հայտնում շրջակա միջավայրի հետևանքների վերաբերյալ և կոչ է անում պահպանել տարածաշրջանի բնական հարստությունը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)