Կամչատկայում 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Աշխարհ
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Դաշնային հետազոտական կենտրոնի տարածաշրջանային մասնաճյուղը հայտնել է, որ Կամչատկայի ափերի մոտ գրանցվել է 6 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին։
«Օջախը գտնվել է 64,8 կմ խորության վրա, ուժգնությունը կազմել է 6 մագնիտուդ», - ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Պետրոպավլովսկ-Կամչատկայում օգոստոսի 4-ին՝ ժամը 9:00-ից, (Երևանի ժամանակով՝ 01:00) մինչև օգոստոսի 4-ի ժամը 8:00-ը (Երևանի ժամանակով՝ օգոստոսի 4-ի ժամը 00:00-ն) գրանցվել է յոթ երկրաշարժ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)