Հնդկաստանը Թրամփի մաքսատուրքերի պատճառով՝ չի հրաժարվի ռուսական նավթից․ փորձագետ
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հայտարարված մաքսատուրքերը, հավանաբար, չեն ստիպի Հնդկաստանին դադարեցնել ռուսական նավթի գնումները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով հարցազրույց տված փորձագետներին։
FG Finam-ի վերլուծաբան Նիկոլայ Դուդչենկոյի կարծիքով՝ Հնդկաստանի կողմից ռուսական նավթի ներմուծումը դադարեցնելու հավանականությունը չափազանց ցածր է, քանի որ Ռուսաստանը կազմում է Հնդկաստանի շուկայի ավելի քան 40%-ը։ Բացի այդ, Հնդկաստանի նավթավերամշակման գործարանները հիմնականում կենտրոնացած են ռուսական Urals տեսակի նավթի վրա։
BCS World of Investments-ի ավագ վերլուծաբան Կիրիլ Բախտինը ընդգծել է, որ ռուսական նավթի մատակարարման խափանումները, որոնք կազմում են Հնդկաստանի ներմուծման զգալի մասը, զգալի ազդեցություն կունենան ոչ միայն երկու երկրների տնտեսությունների, այլև ամբողջ համաշխարհային նավթային շուկայի վրա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)